Posted in քիմիա

Ինքնաստուգում

1. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուրսպիտակուցներճարպերածխաջրեր

2. Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաներըի ո՞ր տեսակին են համապատասխանում .

1) միացման, տեղակալման, փոխանակման
2) միացմանմիացմանփոխանակման
3) փոխանակման, տեղակալման, միացման
4) միացման, փոխանակման, տեղակալման

4P+5O2=2P2O5 Միացման
3H2O+P2O5=2H3PO4 միացման
H3PO4+3NaOH=Na3(PO4)+3H2O փոխանակման

3. Ջրածինը խառնել են 2,5 մոլ օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ) ջրածին են խառնել օդին.

1) 6,72
2) 11,2
3) 22,4
4) 5,66

2H2+O2=2H2O
9գ H2O——X գ H2
36գ H2O——4գ H2
X=9×4/36=1գ H2
2գ H2—-22,4լ
1գ——-xլ
X=22,4×1/2=11,2

4. Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են 0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից.

1) 2
2) 2,5
3) 3
4) 4

5. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ կատալազ ֆերմենտի ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով ատոմային թթվածին:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտիատոմային թթվածին:

6. Որո՞նք են մոլեկուլային բյուրեղավանդակով պարզ նյութեր.

ա) Cալմաստ
բ) P4  
գ) S8
դ) Si
ե) I2
զ) C գրաֆիտ
է) Pսև
ը) Br2

1) բ, գ, է, ը
2) ա, դ, զ, է
3) բ, դ, զ,ը
4) բգեը

Մոլեկուլային բյուրեղավանդակների հանգույցներում մոլեկուլներ են իսկ մոլեկուլի ներսում գործում են կավալենտային կապեր, այդ նյութերը կարծր չեն։ Դրանք են P4, S8, J2 7 Br2

7. Որքա՞ն է վերականգնիչ նյութի գործակիցն ըստ ֆոսֆորի (V) օքսիդի և ածխի փոխազդեցության ռեակցիայի հավասարման.

1) 2
2) 5
3) 4
4) 6

P2O5+C

8. 0,3 մոլ քանակով R- անիոնում պարունակվում է 5,4 մոլ էլեկտրոն: Ո՞րն է այդ անիոնը.

1) I-
2) Br-
3) Cl-
4) F-

9. Ո՞ր երկու միացություններում է ֆոսֆոր տարրի օքսիդացման աստիճանը նույնը.

1) BaHPO4 և Ba3P2
2) Ca(H2PO4)2 և Ca3P2
3) Ca2P2O7 և Ca(H2PO4)2
4) KH2PO3 և Ca3P2

10. Որքա՞ն է էլեկտրոնային զույգերի թիվը CO և CO2 մոլեկուլների բանաձևերում.

1) 7
2) 10
3) 6
4) 13

11. Ո՞ր շարքի նյութերը կարող են ազոտական թթվի ստացման հումք լինել.

1) օդամոնիակչիլիական սելիտրա
2) մագնիսական երկաթաքար, ազոտ, թթվածին
3) սիլվինիտ, ազոտ, թթվածին
4) ամոնիակ, կերակրի աղ, թթվածին

12. Ի՞նչ քիմիական կապեր կան ազոտի մոլեկուլում…

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտ ոչ բևեռային կապ։

13. Քանի՞ լիտր (ն.պ.) ազոտ կարելի է ստանալ 1 կգ հեղուկ օդից, որում ազոտի զանգվածային բաժինը 75,6 % է…

1Կգ օդը պարունակում է 0,756 կգ N2
756/28=27 մոլ N2
27×22,4=604,8լ N2
Պատ 600,8 լ

14. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած.. H2O

Mr H2O=2+16=18
W(H2)=2×1\18×100=11,1%

Պատ՝ 1,11 %

15. Որքա՞ն է սովորական և ծանր ջրերի խառնուրդում ծանր ջրի (D2O) զանգվածային բաժինը, եթե այդ խառնուրդում թթվածին տարրի զանգվածային բաժինը 88 % է…H2O-18x
D2O-20y
18x+20Y=100
16x+16y=88
X+Y=5,5
X=5,5-y
(5.5-Y)+20y=100
99-18y+20y=100
2y=1
y=0,5
20×0.5=10
Պատ 10

17. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուրը այն ջուրն է, որը պարունակում է քիչ քանակությամբ աղեր և համապատասխանում է սանիտարահիգենիկ հատուկ նորմերին, այսինքն ջուրը անհոտ է, անհամ , չիպարունակում միկրոբներ և օրգանիզմի համար վնասակար նյութեր, Աղերի թույլատրելի կոնցենտրացիան 1լ ջրում պետք է կազմի 200-250 մլգ

18. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները…

Ջրի աղտոտումը դա միջավայրի և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական քիմիական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումն է բնական ջրերում։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են կենցաղային և արդյունաբերական հոսքաջրերը, պեստիցիդները, սինթետիկ լվածքամիջոցները և այլն։

19. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Խմելու ջուրը կարելի է աղտահանել քլորով, հիմնականում աղտահանվում է գազային քլորով կամ քլորի օքսիդով, սակայն անհրաժեշտ է պահպանել ջրում քլորի պարունակության թույլատրելի սահմանները քանի որ հակառակ դեպքում կարող է առաջանալ քլորով թունավորում, այն բացի ջրի մանրէազերծումից կապում է նաև երկաթի և մանգանի միացությունների հետ, և ջուրը մաքրում դրանցից։

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում. …

Օդում թունավոր նյութերը կապված են մարդու ՏՆՏ․ գործունեության հետ, որքան զարգացած է տվյալ տեղանքի արդյունաբերությունը, այդքան թունավոր նյութերի կոնցենտրացիան օդում բարձր է։ Դրանք հիմնականում կապված են քիմիական մետալուրգիական արդյունաբերության հետ։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների արտանետումները որոնք են ածխածնի D օքսիդը CO և CO2 քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունեցող տեղանքում կարող է շատ լինել քլորի և ամոնիակի միացությունների կոնցենտրացիան։ Հանքարդյունաբերության բնագավառը աղտոտում է միջավայրը ինչպես ածխածնի և ազոտի միացություններով, այնպես ել փոշիով։

21. Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար….

Բույսերի աճի համար անհրաժեշտ է խոնավություն, ջերմություն, լույս և պարարտ հող։

22. Ւ՞նչ է պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը դրանք աղեր են, որոնք պարունակում են բույսի աճի համար անհրաժեշտ տարրեր, տարբերում են կալիումական ֆոսֆորական ազոտական պարարտանյութեր։

23. Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը չորրորդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի երկհիմն թթուների հատկությունների վերաբերյալ.

1) Ածխաթթուն առաջացնում է երկու շարք աղեր` կարբոնատներ և հիդրոկարբոնատներ: (Ճիշտ է)

2) Ածխաթթուն ուժեղ էլեկտրոլիտ է: (Սխալ է)

3) H2CO3 — H2SiO3 — H2GeO3 շարքում թթուների ուժը նվազում է: (Ճիշտ է)

4) Ածխաթթուն գունազրկում է KMnO4-ի ջրային լուծույթը: (Սխալ է)

5) Սիլիկաթթուն լուծվում է ջրում և ամբողջությամբ դիսոցվում: (Սխալ է)

6) 9,6 գ ամոնիումի կարբոնատը շիկացնելիս զանգվածի կորուստը ռեակցիայի ավարտից հետո կազմում է 9,6 գ: (Ամոնիումի կարբոնատը շիկացնելիս ամբողջությամբ քյքայվում է առաջացնելով 3 տեսակի գազ։ NH3 CO2 H2O որոնք ցնդում են հետևաբար կորուստը կազմում է 9,6 գ)

24. Ջրածին և քլոր տարրերի զանգվածային բաժինը երկրակեղևում 1% և 0,02% է, իսկ մարդու օրգանիզմում` համապատասխանաբար 10% և 0,1% :

mH=1% mCl=002%
մարդու օրգ, 10Ջ և 01 Ջ,
10/01 =100 1/0.02=50

ա) Ջրածին և քլոր տարրերի ատոմների թվային հարաբերությունը մարդու օրգանիզմում քանի՞ անգամ է մեծ նույն հարաբերությունից երկրակեղևում:

100/50=2 անգամ
Պատ՝ 2 անգամ

բ) Ի՞նչ քանակով (կմոլ) ջրածին տարրի ատոմ է պարունակվում 70 կգ զանգվածով մարդու օրգանիզմում:

M=70×10/100=7կմոլ

25. Թթվածնի, ազոտի և ազոտի( II) օքսիդի 600 մլ խառնուրդում ազոտի ծավալային բաժինը 63% է: Թթվածնի հետ ազոտի(II) օքսիդի լրիվ փոխազդեցությունից հետո ազոտի ծավալային բաժինը դարձել է 70%:

2NO+O2=2NO2
Ազոտի ծավալային բաժինը 63տոկոս է այսինքն 378
NO-x 2X+Y+378=600
X=60 Y=102
600-100%
102—x
X=17%
O2-ծավալային բաժինը 17տոկոս

25. ա) Որքա՞ն է թթվածնի ծավալային բաժինը(%) ելային խառնուրդում:

17 տոկոս

25. բ) Ի՞նչ ծավալով (մլ) թթվածին է մնացել վերջնական խառնուրդում:

42 մլ O2

26. Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերի տարրերից մեկի բարձրագույն օքսիդի մոլային զանգվածը 108 գ/մոլ է, իսկ այդ օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 74 % է:

M(RO)=108 գ մոլ,
W(O=74%)
74=16Xx100/108
X=5
Թթվածնի ինդեքսը 5 է, 5ղ16=80 108-80=28
28/2=14
տարրը կլինի ազոտը, օքսիդը կլինի N2O5

ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ):

NH3 Mr(NH3)=14+3=17
M(NH3)=17գ մոլ

բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:

N2O5+H2O=2HNO3
Mr(N2O5)=28+80=108գ մոլ
Mr(HNO3)=63
1 մոլ N2O5–2 մ HNO3
2 մ HNO3=2×63=126 գ
Պատ՝ 126 գ HNO3

27. Քիմիական տարրի իզոտոպի զանգվածային թիվը 127 է: Տարրը Յոդն է Y 127

ա) Որքա՞ն է այդ իզոտոպի ատոմում պարունակվող նեյտրոնների թիվը:…

N=A-Z
N=127-53=74

բ) Որքա՞ն է այդ տարրի բարձրագույն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը:…..

Օքսիդը J2O5, Mr J2O5=127×2+16×5=254+80=334
Պատ՝ 334

28. Քլորաջրածնի 3,84 մոլ/լ կոնցենտրացիայով 5 լ աղաթթուն փոխազդեցության մեջ են դրել կալիումի պերմանգանատի 10% զանգվածային բաժնով 4740 գ լուծույթի հետ: Անջատված գազն անցկացրել են ավելցուկով վերցրած կալիումի հիդրօքսիդի տաք լուծույթի մեջ, որի հետևանքով ստացվել են A և B աղերը: B աղն առանձնացրել են լուծույթից և քայքայել կատալիզորդի առկայությամբ:

ա) Որքա՞ն է առաջին ռեակցիայում անջատված գազի նյութաքանակը (մոլ):

Պատ․ 6մոլ Cl

բ) Ի՞նչ զանգվածով (գ) A աղ է ստացվել երկրորդ ռեակցիայում:

Պատ 447 գ KCl

գ) Ի՞նչ զանգվածով (գ) գազ է անջատվել B աղի քայքայումից:

16HCl+2MnO4=5Cl2+2MnCl+2KCl+8H2O
5l աղաթթվում պարունակվում է HCl
19,2 մոլ HCl——x
16 մոլ HCl——5 մոլ Cl2
X=19.2×5/16=6 mwl Cl2
Cl2+kOH=KCl+H2O+KClO
A-աղ–Cl B աղ- KCLO
1 m CL2—71g
6 m—–426 g
Mr(KCl)=39+35,5=74,5
Mr(Cl2)=35,5.2=71
71g Cl2—-74,5 KCl
426g Cl2—–x
X=426×74,5/71=447g KCl
Mr(KClO)=39+35,5+16=90,5
71g Cl2—-90,5 KCLo
426——–x
x=426×90,5/71
X=543 g CaClO
2KClO—-2KCL+O2
181 g kCLO—32g O2
543——-X
x=543×32/181=96g O2

Posted in հայոց-պատմություն

Թուրքմենչայի պայմանագրերը

1․ Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք։
Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:  Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:Ռուս-պարսկական (1804-1813թթ.) պատերազմից հետո ստորագրված Գյուլիստանի պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին: Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում: Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։Պայմանագրերը գնահատում եմ դրական, քանի որ յուրաքանչյուր քայլ ի օգուտ է ժողովրդին:

Posted in հայոց-պատմություն

Իմ գերդաստանը


Ուզում եմ պատմել իմ գերդաստանի մասին ։
Սկսում եմ հայրիկիս ծնողներից ։
Պապիկս ծնվել ու մեծացել է Իրանի Թավրիզ քաղաքում ։Ուսումը շարունակել է Թեհրանի պետական համալսարանի ինժիներական բաժնում ։Իր երկու ընկերների հետ հիմնադրել է ջեռուցում և օդափոխիչ արտադրող գործարան որը աշխատում է մինչ այսօր ։ Նա շատ հայրենասեր անձնավորություն է , ինչպես Իրանի հայկական համայնքում այնպես էլ Հայաստանում մեծ ներդրումներ է կատարել թե մշակութային թե բիզնեսի ոլորտներում։
Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օդափոխման համակարգը նվիրել է պապիկս ։
Տատիկս ծնվել ու մեծացել է Թեհրանում ։
Տատիկիս մայրը հայերեն լեզվի դասատու է եղել ։
Տատիկս շատ է սիրում կարել ու ստեղծագործել ։
Հիմա պատմեմ մայրիկիս ծնողներից ։
Պապիկս ծնվել է Իրանի Սալմաստ քաղաքում , մեծ գրող Րաֆֆին պապիկիս ազգականներից է եղել։ Մանուկ հասակից տեղափոխվել է Թավրիզ , հետո ընդունվել պետական համալսարանի գյուղատնտեսական բաժին , գերազանց ավարտելուց հետո ստացել կրթաթոշակ ու մեկնել Ֆրանսիա ուսումը շարունակելու։ Ստացել է պրաֆեսորի աստիճան ու հետ վերադարձել Թավրիզ ու աշխատել որպես բաժնի վարիչ ու դասախոս միչև հանգստի կոչվելը։
Տատիկս ծնվել է Թավրիցում , համայնքի ազգային ընտանիքներից մեկում ։ Տատիկիս պապիկը եղել է գյուղապետ ու ֆիդայի ։
Տատիկս ծառայել է կանանց բանակի առողջապահության բաժնում ։ Նա շատ բարի ու հոգատար է իր հարազատների ու ազգի նկատմամբ։

Posted in գրականություն

Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Փոխակերպում աշխարհաբար

Իմաստասեր աղքատ մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.

– Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:

Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:

Բառարան

ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով

Posted in գրականություն

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան)

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

Ինձ բացակա չդնեք

 Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք…

Համբերություն եմ ասում,

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք…

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք,

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք…

Թվում է թե կամենաք

Մի օր երկինք կթռնեք,

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք…

Ձեր պնդության պատճառով

Դուք աշխարհներ կսնեք,

Իմ մեղմության պատճառով

Ինձ բացակա չդնեք…

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված ընդունեք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնեք…

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միմիկրիան

Միմիկրիան կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու.Բեյթսը։ Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Լայն իմաստով միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։

Phasmidae ընտանիքի «ոստերը» հրաշալի նմանակում են մի մասը՝ չոր ոստերին, մյուս մասը՝ տերևներին։ Հարավ-արևելյան Ասիայում ապրող վերևի կողմից վառ գունավորված Kallima թիթեռները ճյուղին նստելուց և թևերը դարսելուց հետո նմանվում են թառամած տերևի։

Posted in English

Hollywood text translation

20-րդ դարի սկզբին հարավային Կալիֆոռնիայում ծովի մոտակայքում գտնվող ինչ-որ հարթ հողում սկսում էր զարգանալ նոր քաղաք․ նրա անունը Լոս Անջելես էր՝ իսպանական հին առաքելության անուն, որն այնտեղ եղել է երկար տարիներ:
Միևնույն ժամանակ, նոր արդյունաբերություն էր ծնվում․ կինոֆիլմ։ Ամերիկայում նրանք խոսում էին «շարժանկարների» մասին, բայց դա շուտով կրճատվեց՝ դառնալով «կինոնկարներ»:
Ամերիկյան կինոարդյունաբերությունը կյանքը սկսեց Նյու Յորքում, բայց մինչև 1910 թվականը կինոարտադրողները տեղափոխվում էին Լոս Անջելես: Նյու Յորքում ամեն ինչ չափազանց թանկ էր՝ բանվորներ, հող, հարկեր: Դրանից ավելի վատ`դժվար էր ձմռանը կինոնկարներ նկարելը, քանի որ շատ ցուրտ էր:
Ընդհակառակը, Լոս Անջելեսի շրջանը լի էր առավելություններով: Կալիֆոռնիայում նրանք կարող էին ամբողջ տարվա ընթացքում ֆիլմեր նկարահանել. և ամեն ինչ ավելի էժան էր: Մասնավորապես, վաճառքի համար շատ հող կար:
Կինոնկարահանողները գտան այն, ինչ իրենց անհրաժեշտ էր Լոս Անջելեսից մի քանի մղոն հեռավորության վրա և շատ չանցած ՝ մեծ նոր ստուդիաներ էին կառուցվում Հոլիվուդ կոչվող տարածքում՝ մի փոքրիկ չոր բլուրների ստորոտում:
Ֆիլմերն արագորեն մեծ ճանաչողություն ստացան, մասնավորապես այն բանից հետո, երբ «Թոքերը» առաջին անգամ հայտնվեցին 1925 թ.-ին: Այնուամենայնիվ, կինոնկարները թանկ էին նկարահանվում, և կինոընկերություններին փող էր հարկավոր: Այդ պատճառով Հոլիվուդում արագորեն տիրեցին մեծ թվով խոշոր ընկերություններ, ինչպիսիք են MGM, 20th Century Fox, Warner Bros. և Paramount:
Այդ ժամանակից ի վեր մեծ ընկերություններն ունեցել են իրենց անկումները և նվաճումները, բայց նրանց մեծ մասը շարունակել է մնալ այնտեղ: Որոշ հին անուններ անհետացել են, բայց հայտնվել են նոր անուններ, ինչպիսիք են Walt Disney- ը և Steven Spielberg- ի Amblin ընկերությունը:
Բնականաբար, Հոլիվուդը 80 տարվա ընթացքում շատ բան է փոխել: Այսօր ամենամեծ ստուդիաները պատկանում են հսկայական միջազգային ընկերություններին: Օրինակ, News Corporation- ը, որին այժմ պատկանում է Fox- ը, ունի նաև թերթեր երեք մայրցամաքներում (ներառյալ Times of London) և արբանյակային հեռուստատեսային ցանցեր Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում:
Միայն Fox- ի պես հսկայական ընկերություններն են, որ կարող են իրենց թույլ տալ նկարահանել այսօրվա շատ թանկ ֆիլմերը. իսկ Titanic- ի համար, որն այն ժամանակ ամենաթանկ կինոնկարն էր, Fox- ը ստիպված էր օգնություն ստանալ մեկ այլ մեծ ընկերությունից`Paramount- ից:
Ժամանակին Հոլիվուդը կարող էր ֆիլմեր նկարահանել միայն Ամերիկայի համար, այսօր դրանք նկարահանվում են ամբողջ աշխարհի համար: Գուցե նախկինում մենք այլ կերպ էինք երազում: Այսօր, մասամբ Հոլիվուդի շնորհիվ, մարդիկ ամենուր նման երազներ են տեսնում:
Այժմ մենք ապրում ենք համաշխարհային մշակույթի դարաշրջանում: Հոլիվուդը չի հորինել այս մշակույթը, բայց լավ կամ վատ, այն դարձել է դրա ամենահզոր տարրերից մեկը: Ուզենք, թե չուզենք, մենք բոլորս հիմա ապրում ենք Հոլիվուդ մոլորակում:

https://linguapress.com/intermediate/hollywood-world.htm

Posted in գրականություն

ԱնդաստանԱրևելյան կողմն աշխարհիԽաղաղությո՜ւն թող ըլլա…Ո՛չ արյուններ, քրտինք հոսինԼայն երակին մեջ ակոսին.Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝Օրհներգությո՜ւն թող ըլլա:Արևմտյան կողմն աշխարհիԲերրիությո՜ւն թող ըլլա…Ամեն աստղե ցող կայլակի,Ու ամեն հասկ ձուլե ոսկի.Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:Հյուսիսային կողմն աշխարհիԱռատություն թող ըլլա…Ոսկի ծովուն մեջ ցորյանինՀավետ լողա թող գերանդին.Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝Բերկրությո՜ւն թող ըլլա:Հարավային կողմն աշխարհիՊտղաբերում թող ըլլա…Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,Հորդի գինին բաժակներուն.Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝Սիրերգությո՜ւն թող ըլլա։