Կովկասյան ճակատը առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը: Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։
Category: հայոց-պատմություն
Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը աշխարհամարտից առաջ
Առաջին աշխարհամարտի նախօրյակին Ռուսաստանը արտաքուստ ստանձնել էր արևմտահայության գլխավոր պաշտպանի պարտականությունները: Հայկական բարենորոգումների վերաբերյալ 1914թ. հունվարի 26-ին Կ. Պոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագիրը չարդարացրեց արևմտահայության սպասելիքները:
Նրա համոզմամբ վավերագիրը պետք է համարել հայ ազգի պատմության ավելի բախտավոր դարաշրջանի սկիզբ: Հայերը չեն կարող չգիտակցել, որ հիշյալ օրից արված է առաջին քայլը ազատելու նրանց թուրքական բռնակալությունից» :Ռուս դիվանագետը միաժամանակ գտնում էր, որ վավերագիրը կարող է «ամենանպաստավոր հետևանքներ» ունենալ նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության համար, քանզի դրանով ընդգծվում է «Ռուսաստանի ղեկավար դերը հայկական բարենորոգումների հարցում»:Աշխարհամարտի նախօրյակին Ս. Դ. Սազոնովը Պոլսում ռուս դեսպան Մ. Ն. Գիրսին հորդորում էր Բարձր Դռանը հայտնել, որ «Ռուսաստանը պարտավորվում է չօժանդակել ազգայնական հայկական հոսանքներին» Պատերազմի բռնկումից հետո Ռուսաստանը ջանքեր էր գործադրում Օսմանյան կայսրության հետ համաձայնության գալ, որպեսզի խուսափի երկու ճակատով կռվելու հեռանկարից: Մինչդեռ հայ հասարակական շրջանները Ռուսաստանից այլ սպասելիքներ ունեին: 1914 թ. օգոստոսի 5-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովին հղած նամակում հայության անունից ցանկություն էր հայտնում, որ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը «հայկական գավառներից կազմի մեկ միասնական նահանգ», որը կունենար ներքին ինքնավարություն` Ռուսաստանի խնամակալության ներքո: