Posted in համաշխարհային-պատմություն, հայոց-պատմություն

Հերոսապատում նախագիծ. Արցախյան հերոսամարտ

1991 թվականի նոյեմբեր

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

Posted in համաշխարհային-պատմություն, հայոց-պատմություն

Մայիսյան հերոսամարտերը

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքը լքեց Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբեր ին կնքածին զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկանը, Կարինը, Սարիղամիշը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի)

Գյումրին գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու համար:

Posted in համաշխարհային-պատմություն, հայոց-պատմություն, Uncategorized

Կովկասյան ճակատը առաջին համաշխարհային պատերազմից ժամանակ

Կովկասյան ճակատը առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը: Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։