Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միմիկրիան

Միմիկրիան կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու.Բեյթսը։ Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Լայն իմաստով միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։

Phasmidae ընտանիքի «ոստերը» հրաշալի նմանակում են մի մասը՝ չոր ոստերին, մյուս մասը՝ տերևներին։ Հարավ-արևելյան Ասիայում ապրող վերևի կողմից վառ գունավորված Kallima թիթեռները ճյուղին նստելուց և թևերը դարսելուց հետո նմանվում են թառամած տերևի։

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաս 12

Մենդելի երկրորդ օրենքը
Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետների մաքրության վարկածը
Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։ Գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաս 16

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են եգի, տարածքի և սննդի համար:    Միջտեսակայինը կռիվն է տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև: Գոյություն ունի պայքար անբարենպաստ պայմանների դեմ ևս: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել:
Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն այսինքն պարդը ստեղծել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Բնական ընտրություն: Դարվինը նկատեց, որ միևնույն տեսակի առաձնյակներում ևս նկատվում է կենդանի օրգանիզմների տարբերություն: Նա հասկացավ, որ նոր ծնված կենդանիների մի մասը, որ առավել հարմարված էր ոչնչացնում են չհարմարվածներին: Սա անվանվեց բնական ընտրություն:

Շարժական ընտրությունը արտաքին միջավայրի փոփոխությունից կախված առաձնյակի փոփոխությունն է: Երբ արդյունաբերական փոշու պատճառով ծառերը սևացան սև թիթեռների քանակը աճեց, քանի որ դրանք ծառերի սև բների վրա չէին երևում ու դրանց որսալը դժվար էր:

Կայունացող ընտրությունը գործում է միջավայրի հաստատուն պայմաններում և ամրապտդում է օրգանիզմի ձեռք բերած օգտակար հատկանիշները:

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են արոմորֆոզները, իդիոդապտացիաները և ընդհանուր դեգեներացիաները, որոնք հանգեցնում են կենդանաբանական առաջադիմության՝ այսինքն մեծանում է տվյալ տեսակի առանձնասենյակների թվաքանակը, ընդարձակում է արեալը, առաջանում են նոր պոպուլյացիաներ:
Արոմորֆոզ: Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործոնեության ուժգնությունը:
Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորումն և հայտ գալը: Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացման անցնելը: Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզների էին քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն: Արոմորֆոզը Գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացման և մահացության իջեցմանը:

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոմինանտության ոչ լրիվ Դոմինանտության

Դոմինանտությունը գենետիկական երևույթ է, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։

Դոմինանտությունը լինում է երեք տեսակի՝ լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն և կոդոմինանտություն:

Լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտության դեպքում փոխանցվում է և՛ ռեցեսիվ, և՛ դոմինանտ գենը, բայց արտահայտվում է միայն դոմինանտ գենը:
Օրինակ՝ շագանակագույն և կապույտ աչքերի գենի դեպքում, սերունդի վրա արտահայտվում է դոմինանտ գենը, այսինքն, շագանակագույնը:

Ոչ լրիվ դոմինանտություն
Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները գրեթե հավասարաչափ արտահայտվում են:
Օրինակ՝ սպիտակ և կարմիր ծաղիկների գենի դեպքում հաջորդ սրունդի վրա հավանականությունը շատ է, որ գենը կարտահայտվի երկուսը մի տեղում, այսինքն, կլինի սպիտակի և կարմիրի խառնուրդը՝ վարդագույնը:

Կոդոմինանտություն
Կոդոմինանտության դեպքում մեծամասնությամբ արտահայտվում է դոմինանտ գենը և լինում են ռեցեսիվ գենից արտահայտված նշաններ:
Օրինակ՝ սև և սպիտակ մաշկից մեծամասնությամբ կարտահայտվի սև գույնը, բայց հնարավոր է, որ մաշկի վրա լինեն սպիտակ նշույլներ ևս:

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական ծածկագիր

Նուկլեինաթթու

Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

ԴՆԹ-ի կառուցվածքը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կենսապոլիմեր է, որի մոնոմերները նուկլեոտիդներն են։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է օրթոֆոսֆորական թթվի մնացորդից, որը միացած է դեզօքսիռիբոզին 5-րդ դիրքում։ Վերջինիս 1 դիրքում միանում է 4 ազոտային հիմքերից որևէ մեկը գլիկոզիդային (C-N) կապի միջոցով։ Հենց նուկլեոտիդների կազմության մեջ մտնող ածխաջրի տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև հիմնական տարբերություններից մեկն է (ՌՆԹ-ի կազմի մեջ մտնում է ռիբոզը)։ Նուկլեոտիդի օրինակ է ադենոզինմոնոֆոսֆատը, որի ազոտային հիմքը ադենինն է։

ԴՆԹ և ՌՆԹ

  • ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և թիմինը (T)։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։
  • ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և ուրացիլը (U)։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ–ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։