Posted in գրականություն

Պայքար Առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Posted in գրականություն

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Posted in գրականություն

Պետրոս Դուրյան Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

  1. Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ։

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Posted in գրականություն

Ինչ է գրականությունը ինձ համար


Սովորելով և ընթերցելով գրականությունը մենք սովորում ենք թե հայ թե օտար երկրացի գրողների ստեղծագործությունները և ծանոթանում նրանց կենսագրությանը։
Երբ կարդում ենք մեր գրողների անցյալը կարողանում ենք պատկերացնել թե ինչ կյանքով են ապրել ու ինչ ապրումներ են ունեցել նրանք երբ գրել ու ստեղծել են իրենց գրությունները։
Գրականությունը հայ ժողովրդի կյանքում շատ մեծ դեր ունի ։Գրականության շնորհիվ է որ մենք պահում ու պահպանում ենք մեր մշակույթը և ազգությունը։
Ես որպես սփյուռքահայ որ արդեն 3 տարի է ապրում եմ Հայաստսնում պիտի ասեմ որ որ ծնվել ու մեծացել եմ Իրանում ու սովորել եմ հայկական դպրոցում ։
Քանի որ Իրանի պետական լեզուն պարսկերեն է առարկաները դասավանդվում էին պարսկերենով բայց որպես հայկական դպրոց շաբաթական 2 օր նայև հայերեն էինք սովորում թե հայոց լեցու թե պատմություն։ Բայց այդքան քիչ ժամում դասատուները աշխատում էին ամեն բան հայոց լեզվի ու հայկական մշակույթի մասին մեզ սովորեցնել։
Բնականաբար քիչ դասաժամերի պատճառով ես և մյուս ընկերներս որ արտասահմանից ենք եկել հայոց լեզվի հարցում համեմատաբար ավելի քիչ գիտելիքների ենք տիրապետում քան Հայաստանում ծնված ու մեծացած մեր համատարիք ընկերները։
Իմ կարծիքով ցանկացած հայ Հայաստանում կամ արտասահմանում եթե ուզում է հայ մնալ ու ապրել որպես հայ պիտի սովորի իր մայրենի լեզուն ու գրականությունը ու փոխանցի իր ապագա սերունդներին , այնպես ինչպես մեր նախնիները սերնդե – սերունդ փոխանցել են մեզ։

Posted in գրականություն

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։

Զոհրապի նովելներ

Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը 

Posted in գրականություն

Նահապետ Քուչակ — նախագիծ

1. Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը:

16 րդ դարի բանաստեղծ է


2․ Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները:

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։


3․ Ի՞նչկառուցվածք ունեն հայրենները:

Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։


4․ Ի՞նչ առանձնահատկություն ունեն Քուչակի սիրո հայրենները։


5․ Ինչպիսի՞ն պետք է լինի սերը՝ ըստ Քուչակի։

 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ

8․ Սովորել անգիր առնվազն երկու հայրեն։

Էրնեկ ես անո՛ր կու տամ,
          որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
          ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ-եղեմնիկ եկեր,
          զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
          ցորեկով զդնչիկն է պագեր:

Քանի դու ինձի էիր,
          նայ կանանչ ու ցօղն ի վըրայ.
Երբ դու որ յիսնէն ելար,
         ձիւն երեկ՝ եղեմն ի վըրայ.
Թէ այլւ’ի ի յի՛ս դառնաս
         ու կենաս խելացդ ի վըրայ.
Երթամ, բարկ արե՛ւ լինամ,
         գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
         որ սաստի՛կ ձիւնըն վերանայ:


Posted in գրականություն

Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Փոխակերպում աշխարհաբար

Իմաստասեր աղքատ մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.

– Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:

Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:

Բառարան

ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով

Posted in գրականություն

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան)

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

Ինձ բացակա չդնեք

 Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք…

Համբերություն եմ ասում,

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք…

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք,

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք…

Թվում է թե կամենաք

Մի օր երկինք կթռնեք,

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք…

Ձեր պնդության պատճառով

Դուք աշխարհներ կսնեք,

Իմ մեղմության պատճառով

Ինձ բացակա չդնեք…

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված ընդունեք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնեք…

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

Posted in գրականություն

ԱնդաստանԱրևելյան կողմն աշխարհիԽաղաղությո՜ւն թող ըլլա…Ո՛չ արյուններ, քրտինք հոսինԼայն երակին մեջ ակոսին.Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝Օրհներգությո՜ւն թող ըլլա:Արևմտյան կողմն աշխարհիԲերրիությո՜ւն թող ըլլա…Ամեն աստղե ցող կայլակի,Ու ամեն հասկ ձուլե ոսկի.Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:Հյուսիսային կողմն աշխարհիԱռատություն թող ըլլա…Ոսկի ծովուն մեջ ցորյանինՀավետ լողա թող գերանդին.Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝Բերկրությո՜ւն թող ըլլա:Հարավային կողմն աշխարհիՊտղաբերում թող ըլլա…Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,Հորդի գինին բաժակներուն.Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝Սիրերգությո՜ւն թող ըլլա։