Posted in ԻՐԱՎՈՒՆՔ, Uncategorized

ՄԱԿ Յունիսեֆ

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

Posted in ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Հայաստանում ժողովրդավարությունը երկար տարիներ ընդունված և հասկացված չի եղել կառավարման ոլորտում, դա կլիներ՝ թե՛ աշխատավայրում, թե՛ իշխանական մարմիններում: Իմ կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ-ի կազմում, որտեղ «ժողովրդավարություն» ասվածը չի եղել: Երկար ժամանակ հասարակությունը չի իմացել, որ ինքը դեր ունի երկրի կառավարման մեջ և այդպիսով ժողովուրդը կիլոմետրերով հեռու է գտնվել իր Հայրենիքին վերաբերող քաղաքական հարցերից և որոշումներից, ընդհուպ մինչև ընտրությունները եղել են խիստ ձևական (տատիկիս խոսքերով): Ստորև ներկայացնում եմ մի նկար, որտեղ ներկված են ժողովրդավարության մակարդակներն ըստ երկրների և տարածաշրջանների:

Այսօր Հայաստանը գտնվում է ճգնաժամային ծանր փուլում՝ COVID-19-ի և պատերազմի պատճառով: Ժողորդի հիմնական մասը պատերազմի նման ավարտի չէր սպասում, և դրա համար մեղադրում է իշխանությանը, որին հենց ինքն է ընտրել: Որքան էլ խոսենք ու ասենք, միևնույն է այսօրվա մեծահասակների մոտ՝ 30-70 տարեկանների մոտ ազատ, գաղափարական մտածելակերպ չկա, իսկ այսօրվա հասարակության «մտածող» զանգվածը նրանք են: Եթե դեռ ժողովուրդը չունի նման մտածելակերպ՝ չի կարող ժողովրդավարությունը հասկանալ, իմանալ իր իրավունքների և պարտականությունների մասին, և չի էլ կարող դեր ունենալ իր Հայրենիքի ապագայի հետ կապված կարևոր որոշումներում:

Որքան էլ, որ ժողովրդավարությունն անկում է ապրում ամբողջ աշխարհում, միևնույն է՝ մենք հայերս պետք է աշխատենք նրա վրա, որպիսի հենց մենք, առանց որևէ երկրորդ կամ երրորդ անձի, մեկ ամբողջական, հավաքական լինելով ստեղծենք ժողովրդավարական երկիր:

Posted in հայոց-լեզու

Ամփոփիչ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1

. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.

Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).

հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ–ատյան
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
 հրապուրիչ—հրապույր
 հուզառատ—-հույզ
 գինեվետ—-գինի
 ածխահատ—ածուխ

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.

 Մերձ(քաղաքային)—-մերձքաղաքային
 տարե(վերջ)—-տարեվերջ
 լեփ(լեցուն)—-լեփ-լեցուն
 հարավ(արևմտյան)—-հարավարևմտյան
 հարյուր(քսանչորս)—-հարյուր քսանչորս
 տեսակ(տեսակ)—-տեսակ-տեսակ
 հայերեն(ֆրանսերեն)—–հայերեն-ֆրանսերեն

 Ի(զեն)—–ի զեն
 ծովից(ծով)—– ծովից ծով
 ըստ (ամենայնի)  —–ըստ ամենայնի

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի շառաչյունը՝ միօրինակ ու թախծալի: Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են պղնձագույն ժայռերը ՝ լերկ, սրածայր գագաթներով: Երբ հայացքդ գցում ես այդ քարաժայռերին, անսովոր սարսուռ ես զգում: Թվում է, թե ուր որ է կփլվեն դրանք և ահավոր բարձունքից կթափվեն ձորը՝ իրենց փլատակների տակ ծածկելով ամեն ինչ: Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու լայնատերև թխկիներ, երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց՝ անտառը լցնելով հուժկու շառաչյունով:

Առաջադրանք 5Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6 Ո՞ր  շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3. ոստանմայրաքաղաքգահանիստթագավորանիստ

4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը.

Ռմբակոծել-ռումբ,

Սրճարան-սուրճ 

Կնքել-կնիք

Մտամոլոր-միտ

Վիրաբույժ-վեր

Զինագործ-զեն

Ըմպանակ-ումպ

Գրադարան-գիր 

Ընչաքաղց-ինչ

 Կապտավուն-կապույտ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8
Ընդգծիր այն բառերը, որոնցում կա-ակվերջածանցը
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ, գնդակ:

որդ վերջածանցը
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդ, գնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկքերուկ։

գին վերջածանցը
Էժանագին, գլխագին, ուժգինցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին,թանկագին:
եղ վերջածանցը Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:

ա) Գոտեմարտիկ- ըմբիշ

Բերկրանք- հրճվանք

Դշխո- թագուհի

Գորով- խանդաղատանք

սեթևեթանք- նազանք

երաշխիք- գրավական


բ) Արահետ- շավիղ

 երասան- սանձ

անրջանք- երազանք

 հարգանք- ակնածանք

դրախտ- եդեմ

աղջամուղջ-իրիկնաշաղ

Posted in ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարություն.ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Հայաստանում ժողովրդավարությունը երկար տարիներ ընդունված և հասկացված չի եղել կառավարման ոլորտում, դա կլիներ՝ թե՛ աշխատավայրում, թե՛ իշխանական մարմիններում: Իմ կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ-ի կազմում, որտեղ «ժողովրդավարություն» ասվածը չի եղել: Երկար ժամանակ հասարակությունը չի իմացել, որ ինքը դեր ունի երկրի կառավարման մեջ և այդպիսով ժողովուրդը կիլոմետրերով հեռու է գտնվել իր Հայրենիքին վերաբերող քաղաքական հարցերից և որոշումներից, ընդհուպ մինչև ընտրությունները եղել են խիստ ձևական (տատիկիս խոսքերով): Ստորև ներկայացնում եմ մի նկար, որտեղ ներկված են ժողովրդավարության մակարդակներն ըստ երկրների և տարածաշրջանների:

Posted in English

Christmas Shopping

Questions

  1. Which months are the busiest of all the year?
  2. Can you give present to your family, without going to shop centers?
  3. How shop stores attracting the people?
  4. How much are shops spend for the decorative lights?
  5. For which shops come people just to see the lights and decorates?
  6. How many hours are shops open in Christmas?

Answer

1.    November and December
    2.    Yes, if you shop on the Internet.
    3.    They do so with exciting windows.
    4.    Thousands of pounds
    5.    Hamley’s.
    6.    Sometimes not until 10 p.m.
    7.    Some just close for one day.
    8.    Because things are suddenly cheaper.

Posted in հայոց-պատմություն

ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ 1918-20թթ.

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել «կարմիրների» Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից ։

Posted in քիմիա

Լաբորատոր փորձեր

Լաբորատորիայում ջրածին ստանալու ենք տեղակալման ռեակցիայով: Ակտիվ մետաղների՝ ցինկի(Zn) մագնեզիումի(Mg), ալյումինի (Al) և աղաթթվի (HCl) ազդեցությամբ:

Zn+HCl→ZnCl2+H2

Mg+2HCl→ZnCl2+H2

2Al+6HCl→2ZnCl2+3H2

2H2+O2→2H2O+Q

Այյման, միացման, ջերմանջատիչ ռեակցիա է և օքսիդավերականգման: Այրման ռ

Posted in ֆիզիկա

Հոսանքի ուժ

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

Պատասխան՝ 100Ա:

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

I=q/t, հետևաբար 18000Ա=40Կլ/t=> t=40Կլ/18000Ա, t=0,002

Պատասխան՝ 0,002վ:

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

I=q/t, հետևաբար I=400Կլ/5ր,=> I=80

Պատասխան՝ 80Ա:

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

I=q/t, հետևաբար 1.5Ա=48Կլ/t,=> t=48Կլ/1.5Ա, t=32

Պատասխան՝ 32վ:

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Նկարում կա պատկերված էլեկտրական շղթան կազմված է ամպերաչափից, մարտկոցից և սպառիչից:

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

I=q/t, հետևաբար 4.8Ա=q/40վ,=> q=4.8Ա*40վ, q=192Կլ

Պատասխան՝ 192Կլ

Posted in ֆիզիկա

Էլեկտրական լարում

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Թեմատիկ հարցեր

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

U=A/q, ապա 220=A/4,=> A=880

Պատասխան՝ 880Ջ:

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q, հետևաբար U=1600/40, U=40

Պատասխան՝ 40Վ:

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

Պատասխան՝ գ., քանի որ Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

  • S=12մմ2=
  • L=240կմ=240*1000=240000մ
  • p=0,1 Օմ*մմ2
  • R-?

Լուծում՝

  • R=ρxl/S
  • R=0,1Օմx240000մ/12մմ2=2000Օմ

Պատասխան՝ 2000Օմ:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

Ըստ բանաձևի I=U/R լինում է՝ I=12/620, I=0,02Ա:

Պատասխան՝ I=0,02Ա:

Posted in հայոց-պատմություն

ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ(հայ-ռուսական հարաբերություններն)

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։