Posted in գրականություն

Ես նստում էի .Եղիշե Չարենց

Ես նստում էի

Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը գանգերի:

Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…

Posted in աշխարագություն

Հայաստանի տնտեսություն

Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում: Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։

Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել: Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից: Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը:

Posted in գրականություն

ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ. Հովհաննես Թումանյան

ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
Չեմ թողնի նըրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։

Վա՛յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում—
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։

Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,

Նա, որ ստեղծեց և աչք, և ականջ.
Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ։

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վըրա—
Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,

Էլ չեմ դանդաղիլ— գալիս եմ ահա,
Ե՜ս, Տեր զորությանց— և հուրն իմ ձեռին։

Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին—
Նորա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,

Նորա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ։

Posted in Uncategorized

Ձուր

Լուծույթներ: Ծանր ջուր: Ջրածնի պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և ֆիզիոլոգիական հատկությունները:

Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը»:

Առաջադրանք

1. Որո՞նք են ջրի ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Մաքուր ջուրը թափանցիկ հեղուկ է, չունի գույն և համ։ Ջրի պնդացման աստիճանը ընդունված է 0 C, իսկ եռման ջերմաստիճանը 100 C-ով։ Ջուրը ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների: Այն օժտված է անոմալ հատկություններով։ Ջրի անոմալ առանձնահատկություններից են ՝ եռման և հալման ջերմաստիճանները, որոնք ըստ քիմիայի և ֆիզիկայի օրենքների պետք է ցածր լինեին: Ջուրը պետք է եռար -70աստիճանում և պնդանար -90աստիճանում: Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում միաժամանակ կարող է գտնվել երեք վիճակում ՝ պինդ, հեղուկ և գազային: Ջուրն օժտված է հիանալի հատկությամբ ՝ բարձր ջերմունակությամբ: Ջրի խտության փոփոխությունն է ջերմաստիճանի փոփոխությունից կախված: Հեղուկ վիճակում ջուրը չկարգավորված համակարգ է:

Առաջադրանք 2. Որո՞նք են ջրի քիմիական հատկությունները, գրեք ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների հավասարումները…

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000աստիճան տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում: Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ քայքայվում է ՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

2H2O=2H2+O2

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների ՝ միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման: Ջուրը փոխազդում է պարզ և բարդ նյութերի հետ:

Ca+2H2O = Ca(OH)2 + H2
2K + 2H2O = 2KOH + H2
2Na + 2H2O = 2NaOH + H2
3Fe + 4H2O = Fe3O4 + 4H2
Zn + 2H2 = ZnO + 2H2

Ջուրը և թթվային օքսիդները փոխազդում են առաջացնելով թթուներ;
SO2+H2O=H2SO4
N2O5+H2O=2HNO3

Առաջադրանք 3. Որո՞նք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններից է ՝ գույնը, հոտը և համը։ Ջուրը դառնում է և՛ դառնահամ և՛ քաղցրահամ։ Ջուրը դառնահամ է դառնում կալցիումի (Ca) և մագնեզիումի (Mg) աղերը, իսկ ջրին դարձնում են քաղցրահամ կալիումի (K) և նատրիումի (Na) աղերը։ Խմելու է համարվում այն ջուրը, եթե գույնը թափանցիկ է և հոտ չի գալիս, չպետք է պարունակի հարյուրավոր մանրէներ և լինի քաղցրահամ։

Առաջադրանք 4. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը….և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով….

2Na + 2H2O = 2NaOH + H2

Առաջադրանք 5. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

Առաջադրանք 6. Որո՞նք են ջրի աղտոտման պատճառները …

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

Առաջադրանք 7. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը…

m(NaHCO3)=4,2գ

V(H2O)=100մլ

Առաջադրանք 1. Որոշել ստացված լուծույթում սոդայի զանգվածային բաժինը։
w(NaHCO3)=m(NaHCO3)/m(լուծույթ) x 100%
d (խտությունը) =1գ/մլ(գ/սմ3)
m(H2O) = 100
m(լուծույթ)= m(NaHCO3)+ m(H2O)=4,2գ+100 գ=104,2 գ
w(NaHCO3)=4,2 գ/104,2 x 100%=420/104,2=4,72%=5%

Առաջադրանք 2. Որոշել լուծված նյութի մոլային բաժինը լուծույթում։
X(NaHCO3)=n(NaHCO3)/n(NaHCO3)+n(H2O) x 100%
n=m/M
M=(Mr)
Mr(NaHCO3)=Na(23)+H(1)+C(12)+Ox3(16×3)=84

Posted in քիմիա

Վիտամիններ

Ուղղորդող հարցերը`
Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը
Կենսական տարրեր են կոչվում, այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, լիպիդներ, և այլն, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Կենսական տարրերը դասակարգվում են մակրոտարրերի՝ ածխածին C, ջրածին H, թթվածին O, ազոտ N, ֆոսֆոր P, ծծումբ S, միկրոտարրերի` Երկաթ Fe, Մագնեզիում Mg, Կալցիում Ca, Նատրիում Na, Քլոր Cl, Կալիում K, Յոդ I և այլն, ուլտրատարրերի` Ոսկի Au, Արծաթ Ag, Ուրան U և այլն։

Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ՝ որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։

Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Քանի որ սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, կարելի է ասել մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների գործառույթները կենդանի օրգանիզմում
Սպիտակուցները իրականացնում են նյութափոխանակության գործընթացները։ Նրանք կազմում են ներբջջային կառույցները՝ օրգանոիդները և բջջակմախքը, արտազատվում են միջբջջային տարածություն, որտեղ կարող են իրականացնել միջբջջային հաղորդակցությանը, մասնակցել սննդանյութերի հիդրոլիզին և միջբջջային նյութի ձևավորմանը։ Ըստ գործառույթի` սպիտակուցների դասակարգումը շատ պայմանական է, քանի որ նույն սպիտակուցը կարող է իրականացնել մի քանի ֆունկցիա։ Այսպիսի բազմաֆունկցիոնալ սպիտակուցի օրինակ է լիզիլ-փՌՆԹ-սինթետազը, որը ամինոացիլ-փՌՆԹ-սինթետազ է, այն ոչ միայն միացնում է լիզինի մնացորդը փՌՆԹ-ին, այլև կարգավորում է որոշ գեների տրանսկրիպցիան:Շատ սպիտակուցներ ունեն ֆերմենտատիվ ակտիվություն։

Ածխաջրերն ու ճարպերը հիմնականում իրականացնում են կառուցողական ֆունկցիան, էներգիական ֆունկցիան: Իսկ Նուկլեինաթթուներն իրականացնում են սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումը, հաջորդ սերունդներին փոխանցումը, սպիտակուցի սինթեզի իրականացումը։

Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում:
Օրգանական նյութեր են ՝ ճարպերը, գլյուկոզը, սախարոզը, սպիտակուցները:
Անօրգանական նյութեր են՝ ջուրը, կերակրի աղը, յոդը, աղաթթուը, ածխաթթու գազը, թթվածինը:
Վիտամիններ
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում: Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի հետ, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում: Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների: Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը: Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ:

Posted in հայոց-պատմություն

Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնում

Արտաշես 1-ինից հետո  Մեծ Հայքում իշխեց նրա որդի Արտավազդ 1-ինը: Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ինը զավակ չուներ, պատադն է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, ում անունը նույնպես Տիգրան էր: Արտավազդ 1-ինից հետո՝ Ք. ա. 115թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ինը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից, և որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ: Հայոց պատմության խոշորագույն գործիչներից է Տիգրան 2-րդ Մեծը: Նա ծնվել է Ք. ա. 142 թվականին: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներն:

Posted in գրականություն

Հովհաննես Թումանյան Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
Posted in ֆիզիկա

Մագնիսական երևույթներ ֆիզիկա

  1. Երբ մետաղյա ձողը միացվի հոսանքի աղբյուրի բևեռներից մեկին, ապա նրա շուրջն առաջացնում … դաշտ:

Պատ.՝ 3.

2. Կոճում հոսանքի ուժի փոփոխման դեպքում փոփոխվու՞մ է արդյոք նրա մագնիսական դաշտը.

Պատ.՝ 2.

3. Նշված նյութերից որո՞նք են լավ ձգվում դեպի մագնիսը.

Պատ. ՝ 2.

4. Երկաթյա ձողը մոտեցվում է մագնիսի հյուսիսային բևեռին: Ի՞նչ բևեռ կառաջանա ձողի հակառակ ծայրում.

Պատ. ՝ 1.

5. Պողպատյա մագնիսը բաժանվում է երեք մասի: Նրա Ա և Բ ծայրերն օժտված կլինե՞ն մագնիսական հատկությամբ.

Պատ.՝ 2.

6. Դանակի ծայրը մոտեցրին մագնիսական սլաքի հարավային բևեռին: Այդ բևեռը ձգվում է դեպի դանակը: Մագնիսացվա՞ծ է արդյոք դանակը.

Պատ.՝ 1

7. Ի՞նչ ուղղությամբ կշրջվի մագնիսական սլաքի հյուսիսային ծայրը, եթե այն մտցվի նկար 109-ում պատկերված մագնիսական դաշտի մեջ:

Պատ. ՝ 2.

8. Նույնանուն, թե՞ տարանուն մագնիսական բևեռներից է առաջացացել նկար 110-ում պատկերված դաշտը:

Պատ.՝ 1

9. Նկար 111-ում պատկերված է ԱԲ մագնիսը և նրա մագնիսական դաշտը: Բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, ո՞րը հարավայինը:

Պատ. ՝ 2.

10. Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող դպրոցական ամրակալանի վերին մասը մագնիսական սլաքի ո՞ր բևեռին կձգի: Ո՞ր բևեռին կձգի ամրակալանի ներքևի մասը:

Պատ. ՝ 3