Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաս 12

Մենդելի երկրորդ օրենքը
Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետների մաքրության վարկածը
Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։ Գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաս 16

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են եգի, տարածքի և սննդի համար:    Միջտեսակայինը կռիվն է տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև: Գոյություն ունի պայքար անբարենպաստ պայմանների դեմ ևս: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել:
Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն այսինքն պարդը ստեղծել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ:

Բնական ընտրություն: Դարվինը նկատեց, որ միևնույն տեսակի առաձնյակներում ևս նկատվում է կենդանի օրգանիզմների տարբերություն: Նա հասկացավ, որ նոր ծնված կենդանիների մի մասը, որ առավել հարմարված էր ոչնչացնում են չհարմարվածներին: Սա անվանվեց բնական ընտրություն:

Շարժական ընտրությունը արտաքին միջավայրի փոփոխությունից կախված առաձնյակի փոփոխությունն է: Երբ արդյունաբերական փոշու պատճառով ծառերը սևացան սև թիթեռների քանակը աճեց, քանի որ դրանք ծառերի սև բների վրա չէին երևում ու դրանց որսալը դժվար էր:

Կայունացող ընտրությունը գործում է միջավայրի հաստատուն պայմաններում և ամրապտդում է օրգանիզմի ձեռք բերած օգտակար հատկանիշները:

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են արոմորֆոզները, իդիոդապտացիաները և ընդհանուր դեգեներացիաները, որոնք հանգեցնում են կենդանաբանական առաջադիմության՝ այսինքն մեծանում է տվյալ տեսակի առանձնասենյակների թվաքանակը, ընդարձակում է արեալը, առաջանում են նոր պոպուլյացիաներ:
Արոմորֆոզ: Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործոնեության ուժգնությունը:
Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորումն և հայտ գալը: Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացման անցնելը: Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզների էին քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն: Արոմորֆոզը Գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացման և մահացության իջեցմանը:

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոմինանտության ոչ լրիվ Դոմինանտության

Դոմինանտությունը գենետիկական երևույթ է, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։

Դոմինանտությունը լինում է երեք տեսակի՝ լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն և կոդոմինանտություն:

Լրիվ դոմինանտություն
Լրիվ դոմինանտության դեպքում փոխանցվում է և՛ ռեցեսիվ, և՛ դոմինանտ գենը, բայց արտահայտվում է միայն դոմինանտ գենը:
Օրինակ՝ շագանակագույն և կապույտ աչքերի գենի դեպքում, սերունդի վրա արտահայտվում է դոմինանտ գենը, այսինքն, շագանակագույնը:

Ոչ լրիվ դոմինանտություն
Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները գրեթե հավասարաչափ արտահայտվում են:
Օրինակ՝ սպիտակ և կարմիր ծաղիկների գենի դեպքում հաջորդ սրունդի վրա հավանականությունը շատ է, որ գենը կարտահայտվի երկուսը մի տեղում, այսինքն, կլինի սպիտակի և կարմիրի խառնուրդը՝ վարդագույնը:

Կոդոմինանտություն
Կոդոմինանտության դեպքում մեծամասնությամբ արտահայտվում է դոմինանտ գենը և լինում են ռեցեսիվ գենից արտահայտված նշաններ:
Օրինակ՝ սև և սպիտակ մաշկից մեծամասնությամբ կարտահայտվի սև գույնը, բայց հնարավոր է, որ մաշկի վրա լինեն սպիտակ նշույլներ ևս:

Posted in հայոց-լեզու

Ինքնաստուգում

Գործնական քերականություն

1 . Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։


 2. Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։


1.առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2.ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3.ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4.փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5.սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6.հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7.բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8.ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9.ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։


1.հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2.մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3.ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4.փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5.չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6.ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7.կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8.հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9.հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

4․ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։


1.պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2.երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3.երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4.ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5.կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6.վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7.արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8.խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9.անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Posted in աշխարագություն

ՀՀ բնակչության

Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


1.Ծնելիության նվազում վերջին 5 տարիների ընթացքում։
2.Լուրջ ծնելիության նվազում է նկատվում 30-40 տարվա ընթացքում։
3.40 տարեկանից վերև գերակշռում են կանայք։
4.Ծնելիությունը գնալով քչանում է և ամենաբարձր ծնելիությունը եղել է 30-34 տարի առաջ, որից հետո այն միայն նվազել է։

2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:



1.Հայաստանում կանանց բնակչության թիվը մեծանում է 25-29 տարեկանից սկսած, իսկ աշխարհում 60-64 տարեկանից սկսած։
2.Հայաստանում ծնելությունը գնալով քչանում է, իսկ աշխարհում շատանում։
3.Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ աշխարհում 0-4։

3.Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

15-19 տարեկանների թիվը Հայաստանում 2015, 2020, 2025 թվականներին։


Posted in English

The Internet in my life

“The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.”

Most of our time is spent on internet. We use internet for our homework’s we use internet for learning about everything we want or online shopping .

advantages

We don’t need to bring lots of book to school we only need a computer or a mobile phone .

disadvantages

it is bad for our health

some people are 24 hours in there phone or computer and they don’t even have time for sleeping . And it is bad for our handwriting .

I can bring an example our classmate Varazdat didn’t know how to write ճ letter in the class .

Posted in գրականություն

Եզերքը ԱիդԵղիշե Չարենց

1916
Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ, —
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ,
Ուր չի թափանցում նայվածքը երբեք: —
Խոհը միամիտ, —
Կա մի մութ եզերք, անունը — Աիդ:
Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ —
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում:
Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին`
Տառապում է մեր մարող, հոգեվար
Երազի հոգին:
Ու մութ է այնտեղ, աներազ մուժում, —
Տաղտուկ, ամայի:
Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի`
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի:
Ու այն եզերքի սևահեր արքան —
Անկուշտ, անոթի, —
Հսկում է, որ ջինջ երազները գան —
Բռնի, հոշոտի, —
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի:
Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա:
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա:
Եվ nռնում է նա լույս գիշերներին —
Լուսինի վրա