Posted in հայոց-պատմություն

Իմ գերդաստանը


Ուզում եմ պատմել իմ գերդաստանի մասին ։
Սկսում եմ հայրիկիս ծնողներից ։
Պապիկս ծնվել ու մեծացել է Իրանի Թավրիզ քաղաքում ։Ուսումը շարունակել է Թեհրանի պետական համալսարանի ինժիներական բաժնում ։Իր երկու ընկերների հետ հիմնադրել է ջեռուցում և օդափոխիչ արտադրող գործարան որը աշխատում է մինչ այսօր ։ Նա շատ հայրենասեր անձնավորություն է , ինչպես Իրանի հայկական համայնքում այնպես էլ Հայաստանում մեծ ներդրումներ է կատարել թե մշակութային թե բիզնեսի ոլորտներում։
Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օդափոխման համակարգը նվիրել է պապիկս ։
Տատիկս ծնվել ու մեծացել է Թեհրանում ։
Տատիկիս մայրը հայերեն լեզվի դասատու է եղել ։
Տատիկս շատ է սիրում կարել ու ստեղծագործել ։
Հիմա պատմեմ մայրիկիս ծնողներից ։
Պապիկս ծնվել է Իրանի Սալմաստ քաղաքում , մեծ գրող Րաֆֆին պապիկիս ազգականներից է եղել։ Մանուկ հասակից տեղափոխվել է Թավրիզ , հետո ընդունվել պետական համալսարանի գյուղատնտեսական բաժին , գերազանց ավարտելուց հետո ստացել կրթաթոշակ ու մեկնել Ֆրանսիա ուսումը շարունակելու։ Ստացել է պրաֆեսորի աստիճան ու հետ վերադարձել Թավրիզ ու աշխատել որպես բաժնի վարիչ ու դասախոս միչև հանգստի կոչվելը։
Տատիկս ծնվել է Թավրիցում , համայնքի ազգային ընտանիքներից մեկում ։ Տատիկիս պապիկը եղել է գյուղապետ ու ֆիդայի ։
Տատիկս ծառայել է կանանց բանակի առողջապահության բաժնում ։ Նա շատ բարի ու հոգատար է իր հարազատների ու ազգի նկատմամբ։

Posted in գրականություն

Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Փոխակերպում աշխարհաբար

Իմաստասեր աղքատ մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.

– Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:

Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:

Բառարան

ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով