Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միմիկրիան

Միմիկրիան կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու.Բեյթսը։ Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Լայն իմաստով միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։

Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։

Phasmidae ընտանիքի «ոստերը» հրաշալի նմանակում են մի մասը՝ չոր ոստերին, մյուս մասը՝ տերևներին։ Հարավ-արևելյան Ասիայում ապրող վերևի կողմից վառ գունավորված Kallima թիթեռները ճյուղին նստելուց և թևերը դարսելուց հետո նմանվում են թառամած տերևի։

Leave a comment