Posted in աշխարագություն

Հայաստանի տնտեսություն

Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում: Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։

Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել: Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից: Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը:

Posted in գրականություն

ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ. Հովհաննես Թումանյան

ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
Չեմ թողնի նըրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։

Վա՛յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում—
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։

Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,

Նա, որ ստեղծեց և աչք, և ականջ.
Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ։

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վըրա—
Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,

Էլ չեմ դանդաղիլ— գալիս եմ ահա,
Ե՜ս, Տեր զորությանց— և հուրն իմ ձեռին։

Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին—
Նորա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,

Նորա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ։