Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնում
Արտաշես 1-ինից հետո Մեծ Հայքում իշխեց նրա որդի Արտավազդ 1-ինը: Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ինը զավակ չուներ, պատադն է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, ում անունը նույնպես Տիգրան էր: Արտավազդ 1-ինից հետո՝ Ք. ա. 115թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ինը: Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից, և որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ: Հայոց պատմության խոշորագույն գործիչներից է Տիգրան 2-րդ Մեծը: Նա ծնվել է Ք. ա. 142 թվականին: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներն: