Posted in ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): 

Հայաստանում ժողովրդավարությունը երկար տարիներ ընդունված և հասկացված չի եղել կառավարման ոլորտում, դա կլիներ՝ թե՛ աշխատավայրում, թե՛ իշխանական մարմիններում: Իմ կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ-ի կազմում, որտեղ «ժողովրդավարություն» ասվածը չի եղել: Երկար ժամանակ հասարակությունը չի իմացել, որ ինքը դեր ունի երկրի կառավարման մեջ և այդպիսով ժողովուրդը կիլոմետրերով հեռու է գտնվել իր Հայրենիքին վերաբերող քաղաքական հարցերից և որոշումներից, ընդհուպ մինչև ընտրությունները եղել են խիստ ձևական (տատիկիս խոսքերով): Ստորև ներկայացնում եմ մի նկար, որտեղ ներկված են ժողովրդավարության մակարդակներն ըստ երկրների և տարածաշրջանների:

Այսօր Հայաստանը գտնվում է ճգնաժամային ծանր փուլում՝ COVID-19-ի և պատերազմի պատճառով: Ժողորդի հիմնական մասը պատերազմի նման ավարտի չէր սպասում, և դրա համար մեղադրում է իշխանությանը, որին հենց ինքն է ընտրել: Որքան էլ խոսենք ու ասենք, միևնույն է այսօրվա մեծահասակների մոտ՝ 30-70 տարեկանների մոտ ազատ, գաղափարական մտածելակերպ չկա, իսկ այսօրվա հասարակության «մտածող» զանգվածը նրանք են: Եթե դեռ ժողովուրդը չունի նման մտածելակերպ՝ չի կարող ժողովրդավարությունը հասկանալ, իմանալ իր իրավունքների և պարտականությունների մասին, և չի էլ կարող դեր ունենալ իր Հայրենիքի ապագայի հետ կապված կարևոր որոշումներում:

Որքան էլ, որ ժողովրդավարությունն անկում է ապրում ամբողջ աշխարհում, միևնույն է՝ մենք հայերս պետք է աշխատենք նրա վրա, որպիսի հենց մենք, առանց որևէ երկրորդ կամ երրորդ անձի, մեկ ամբողջական, հավաքական լինելով ստեղծենք ժողովրդավարական երկիր:

Leave a comment