Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝ ժողովուրդ, և «կրատոս»՝ իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն):
Հայաստանում ժողովրդավարությունը երկար տարիներ ընդունված և հասկացված չի եղել կառավարման ոլորտում, դա կլիներ՝ թե՛ աշխատավայրում, թե՛ իշխանական մարմիններում: Իմ կարծիքով խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ-ի կազմում, որտեղ «ժողովրդավարություն» ասվածը չի եղել: Երկար ժամանակ հասարակությունը չի իմացել, որ ինքը դեր ունի երկրի կառավարման մեջ և այդպիսով ժողովուրդը կիլոմետրերով հեռու է գտնվել իր Հայրենիքին վերաբերող քաղաքական հարցերից և որոշումներից, ընդհուպ մինչև ընտրությունները եղել են խիստ ձևական (տատիկիս խոսքերով): Ստորև ներկայացնում եմ մի նկար, որտեղ ներկված են ժողովրդավարության մակարդակներն ըստ երկրների և տարածաշրջանների: