Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել «կարմիրների» Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից ։