Posted in հայոց-պատմություն

ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը

Կ․ Պոլսի պայմանագիր

Բաթումի պայմանագրի պայմանները վերանայելու նպատակով 1918 թվականի հունիսին Կ. Պոլիս է մեկնել հայկական պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, իսկ մեկ այլ պատվիրակություն էլ Համազասպ Օհանջանյանի ղեկավորությամբ մեկնել է Բեռլին։ Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Գերմանիայի և վերջինիս դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն Կ. Պոլսի խորհրդաժողովը տեղի չի ունեցել, և շուտով Քառյակ միության երկրները պարտվել են պատերազմում։

Կ․ Պոլսի պայմանագիր

Լևոն Շանթի պատվիրակության հետ բանակցություններն ընդհատվել են և որոշվել է շարունակել Երևանում։ Կազմվել է խորերդ, պատվիրակություն՝ Բորիս Լեգրանի գլխավորությամբ։ 1920 թվականիի օգոստոսի 10-ին ՀՀ ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Թիֆլիսում Բորիս Լեգրանի հետ կնքել են համաձայնագիր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը հայտարարվել են «վիճելի» տարածքներ, և ժամանակավորապես ռազմակալել են խորերդ, զորքերը։ Բորիս Լեգրանի հետ բանակցությունները վերսկսվել են հոկտեմբերի 12-ին, իսկ 28-ին ստորագրվել է արձանագրություն։ Կնքվելիք պայմանագրի նախագծով՝ Հայաստանի անբաժան մաս էին համարվում Երևանի և Կարսի նահանգներն ամբողջությամբ, Զանգեզուրը, Ղազախն ու Լոռին։

Leave a comment