Posted in հայոց-լեզու

23-30 Աշխատանք

   1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

          Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մադկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները
:

Գետնաքարշ-գետին, գիտնական-գետ, հնձվոր-հունձ, խուսափել-խույս, քննարկել-քնին, լսափող-լիս, նստարան-նիստ, լրջախոհ-լուրջ,  ուղեկից-ուղի, շրջադարձ-շուրջ, կավճոտ-կավիճ, սուզանավ-սույզ, չվացուցակ-չու, իշայծյամ-էշ, պտուտակ-պտույտ:

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

6. Գտի՛ր հոմանիշները։

Շիշ-սրվակ, սայր- ոստ, շիրիմաքար- տապան, շեմք- սեմ, նյարդ- ջիղ, շիվ-շեղբ:

7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

Մեր դիմացի հարևաններն արդեն դարձան մեր խնամիները:

Դասերից հետո տուն վերադառնալիս, ես հաճախ խնամում էի թափառակ կենդանիներին:

Բնակարանի պատերը ներկելու համար մեզ տարբեր գույնի ներկեր պետք կգան:

Աղջիկը ներկում էր նկարազարդ գիրքը:

Մայրիկը աղաց ամբողջ միսն ընդամենը տաս րոպեյում:

Դասերից հետո ես գնում էի պապիկիս մոտ, որպեսզի նրան օգնեին ցորենն աղալ:

Պարզ երևում էր, որ աշակերտը շատ ավելի բան գիտեր քան իր դասընկերը:

Հանկարծ ավել անելու ավելի կոթը կոտրվեց:

8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։

Դառը համ ունեցող-դառնահամ, ալիքներով ծփացող-ալեծուփ,  ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ,  կյանքը սիրող-կենսասեր:

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց նկատվել էր՝  դեռ  անցյալ գարնան  հաճախադեպ  տեղատարափ  անձրևի   ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն  տեղաշարժեց այն:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ, փոքր ինչ տխուր մեղեդին թախիծով պարուրեց զինվորականին՝ դաժան  մարտերից նրա կարծրացած հոգին և մոռացավ նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարզ,  անէական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուրճ,  ուղտապան, ուխտավոր:

Leave a comment