Posted in քիմիա

Նախագիծ Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ գիտելիքների ընդհանրացում

Հարցեր և վարժություններ.

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…

Նյութերը դասակարգում ենք 2 տեսակի՝ պարզ և բարդ: Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից: Օրինակ՝ Օ3, Cl2, և այլն: Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Օրինակ՝ SO4, Fe2O, և այլն:

Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածինը: Բացառություն են կազմում այս4 կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Անօրգանական քիմիական միացությունները հիմնականում չեն ներառում ածխածին-ջրածին կապեր,  բացառությամբ որոշ նյութերի: Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ: Պարզ նյութերն իրենց մեջ ներառում են՝ մետաղներ, ոչ մետաղներ, ազնիվ գազեր: Իսկ բարդ նյութերը, քիմիական միացությունները՝ օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր:

Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

  • Թթվածին՝ O
  • Ջուր՝ H2O
  • Խմելու սոդա՝ NaHCO3
  • Երկաթ՝ Fe

Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…

  • Ճարպերը՝ կենդանական և բուսական,
  • Ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
  • Գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
  • Մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,
  • Բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
  • Ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
  • Էթիլ սպիրտը,
  • Ացետոնը,
  • Եվ այլն…

Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…

Անօրգանական նյութերն ավելի շատ են, քանի որ ոչ բոլոր տարրերն են պարունակում ածխածին:

Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:

Քիմիական նյութըԲանաձևը
թթվածին-անօրգանականO
կերակրի աղ-անօրգանականNaCl
շաքար-օրգանականC12H22O11
երկաթ-անօրգանականFe
ջուր-անօրգանականH2O
քլոր-անօրգանականCl
խմելու սոդա-անօրգանականNaHCO3
գլյուկոզ-օրգանականC6H12O2
ծծմբական թթու-անօրգանականH2SO4
ազոտ-անօրգանականN
սպիտակուց-օրգանականC9H11NO3
պղինձ-անօրգանականCu
գինու սպիրտ-օրգանականC2H5OH
շմոլ գազ-անօրգանականCO
ածխաթթու գազ-անօրգանականCO2

Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածները«« MR, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Ածխաթթու գազ-CO2

Mr(CO2)=12+16*2=12+32=44

Ar(C):Ar(O)=12:32=3:8

w(C)=12/44*100%=27,27%

w(O)=100%-27,27%=72,73%

Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր: 

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով: Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն:

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2

Mg+O2→MgO հիմնային օքսիդ է, միացման ռեակցիա

MgO+H2O→Mg(OH)2 մագնեզիումի հիդօքսիդ, միացման ռեակցիա

Mg(OH)2+2HCl→MgCl2+2H2O մագնեցիումի քլորիդ, փոխանակման ռեակցիա

  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4:

4P+5O2→2P2O5 ֆոսֆորական օքսիդ, միացման ռեակցիա

P2O5+3H2O=2H3PO4 օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա

H3PO4+3NaCl=Na3PO4+3HCl օրթոֆոսֆորական նատրիում, փոխանակման ռեակցիա

  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր: