Posted in գրականություն

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

  • Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը.
  • Կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ.
  • Կայլակ-փոքրիկ կաթիլ, շիթ.
  • Ցորյան-ցորեն, հացաբույս.
  • Ամբար-շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց, ամբարանոց, մթերանոց, մառան (սննդամթերքի), հորոն (ցորենի գետնափոր).
  • Աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ.
Posted in գրականություն

«Կյանքը հրաշալի է»

Ֆիլմի Մասին

Իտալական գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա, որի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինյին է։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին: Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին և ողջ մնա։
Ցուցադրությունից հետո ֆիլմը լայն տարածում է գտել մի շարք երկրներում։

Posted in English

Unit 2 Ex. A-F ,homework

A

  1. I got to the post office just before it closed and send the letter.
  2. We invited Stephanie to the party, but she didn’t come.
  3. Jack lost his job because he made too many mistakes.
  4. Everyone knew that it was Bill’s fault, but nobody said anything.
  5. Karen took the keys from the kitchen table and ran out the door.
  6. I was bored, so Mum gave me some money to go shopping.
  7. Do you remember the time we went to India on holyday?
  8. It started raining, but luckily I had not an umbrella in my beg.

B

  1. I don’t want to go and see the film because I saw it last week.
  2. I don’t need a football because I played it yesterday.
  3. I know a lot about Paris because I went here two years ago.
  4. I don’t need to worry about my homework because I did it last night.
  5. I haven’t got a PlayStation any more because I sold it in June.
  6. Mum is angry with me because I broke window a week ago.

C

  1. Ted was playing his guitar at half past seven.
  2. At midnight, I was sleeping, but Jane was listening to music.
  3. Luke was standing outside the bank when suddenly two robbers ran past him.
  4. I know Doug was working late at the office because I saw him when I was left.
  5. Did you had a shower when the earthquake happened?
  6. Penny was ran to catch the bus when she slipped and fell.
  7. When you saw Eugene did he went home?
  8. At midnight? … We were watched a DVD, I think.

D

  1. When we were in Canada, we were going skiing almost every day.
  2. About four years ago, I decided to become a chef.
  3. Georgia was having a shower when someone knocked at the door.
  4. Holly and I ran from the house to the taxi because it rained heavily.
  5. Two men were arguing outside, so I went to see what was happening.
  6. Daniel was calling you at one at one o’clock yesterday, but you were here with me.
  7. We were eating breakfast when a letter came through the letter box.
  8. As I walked past the window, I saw that Paula made a cake.
  9. was dreaming about my favorite band when the alarm clock went off.
  10. While I practiced the trumpet late last night, a neighbor came to complain.

E

One morning, Amber got up early. The sun was shining and the birds were singing. Amber was very excited because it was the day of the big tennis match. Amber went downstairs and into the kitchen, where her father having a breakfast. “Morning, Amber. Today’s the day!” he said . Amber smiled nervously. “Don’t worry!” he continued “You’ll be fine.” Amber put some toast into the toaster and opened the fridge. Just as she took the butter out, the phone rang. Her father answered it. After few minutes, he put the phone down. “Bad news, I’m afraid. The other player was practising yesterday when she had an accident. The match is off.” Amber ate her toast slowly. She was surprised she didn’t feel disappointed.

F

  1. When I was younger, I used to eat pizza almost every day!
  2. Did there use to be a supermarket on the corner?
  3. Bradley is a teacher, but he used to want to be a train driver.
  4. never used to like eating cabbage, but now I love it!
  5. Did Rick use to have blond hair when he was a little boy?
  6. I know Lily didn’t use to cook much, but now I think she makes dinner every day.
Posted in աշխարագություն

ՀՀ-ի աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
ՊետությունՍահմանի երկարություն
Թուրքիա280 կմ
Ադրբեջան930 կմ
Իրան42 կմ
Վրաստան196 կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Համաշխարհային օվկիանոսԱմենակարճ հեռավորությունը
Մինչև Սև ծով163 կմ
Մինչև Կասպից ծով193 կմ
Մինչև Միջերկրական ծով750 կմ
Մինչև Պարսից ծոց1000 կմ

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանը գտնվում է արևմտյան և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում: Ելք չունի դեպի օվկիանոսները : Հեռու է ընկած աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից: Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման:

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

  • Պարագվայ– Չունի ելք դեպի ծով, ունի 4 հարևան երկրներ, հեռու է բարձր զարգացած երկրներից:
  • Բութան-Չունի ելք դեպի մոտ:
  • Բելառուս-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Ղրղզստան-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Մոնղոլիա-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
Posted in English

“Think” 3 B1 Workbook- p. 4-5 Big screen, small screen ex. 1, Present perfect tenses ex.1

Big screen, small screen

  1. Do the word puzzle and find the name of the
    biggest film of 1997.
This image has an empty alt attribute; its file name is image-39.png

1. A film that is full of explosions and car chases.-Action
2. A cartoon style film, usually for children.-Animation
3. An exciting film full of suspense.-Thriller
4. A film with a powerful story.-Drama
5. A film that makes you laugh and maybe cry.- Adventure
6. A film about other worlds.-Epic
7. A film that makes you laugh.-Comedy

Answer: Titanic.

Present perfect tenses

Circle the correct form of the verb.

  1. I haven’t watched / been watching TV for more than a week.
  2. I’ve seen / been seeing this film before.
  3. The cinema has shown / been showing the same film for weeks now.
  4. If you’ve lost / been losing your ticket, you can’t come in.
  5. They’ve waited / been waiting in the cinema queue for three hours.
  6. You’ve read / been reading the TV guide for an hour. Can I have a look now?

Posted in հայոց-լեզու

Բառագիտություն, բառակազմություն

Կարկուտ,ծանրոցկարկտաբեր
Ճարպագունդշղթայազերծգնդասեղ
ԱրևմուտքմտաբերելԱրևազօծ
Խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
Մարդկայինօծանելիքմանկամարդ
Գերակշռելհրաշամանուկծանրակշիռ
Աչալուրջելնելբեռնակիր
Շքահանդեսվեհապանծլրջմիտ
Իջվածքբարիբարեկարգ
Կարգավորումբեռթուլամորթ
Մորթազերծմտավորականվեհաշուք
Կրավորականթույլելևէջ
Posted in ֆիզիկա

ինքնաստուգում

Տ 3 ,էջ52

1.1. Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է.

Բ. Բացասական լիցքով

2.1. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է

. Բ. Բացասական լիցքով

Նկարում պատկերված են երեք զույգ գնդիկներ: Որ զույգի գնդիկներն ունեն.

3.1. Նույնանուն լիցքեր-երկրորդ՝ վանում են իրար

4.1. Տարանուն լիցքեր-երորրդ՝ ձգում են իրար

       5.1. Լիցքավորված չեն-առաջին

6.1.Ա էլեկտրացույցը լիցքավորված է, իսկ Բ էլեկտրացույցը՝ ոչ: Ինչպիսի՝ ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցերը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված.

Գ. Պղնձը

7.1.  Ա լիցքավորված գունդն ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա: Բ և Գ գնդիկներն ունեն հավասար լիցքեր, իսկ l1 <l2.

 Բ. Բ-ի վրա ավելի մեծ ուժով

Տարբերակ 3 ,էջ 56

        Թվարկված մասնիկներից որոնք են լիցքավորված.

1.1. էլեկտրոն-բացասական լիցքով

2.1. պրոտոն-դրական լիցքով

3.1. նեյտրոն-լիցքավորված չի

4.1. Պրոտոնի զանգվածը մի քիչ փոքր է նեյտրոնի զանգվածից:

5.1. Պրոտոնի զանգվածը 1840 անգամ մեծ է էլեկտրոնից:

6.1. Որն է քիմիական տարրի գլխավոր բնութագիրը.

Ա. Ատումում էլեկտրոնների թիվը

Posted in գրականություն

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:       Նադեր  Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան  փոքրիկ  սիրտնախրինչպե՞ս  էոր  երբեք  չի  լցվում:

Երբ մարդը լցված է լինում սիրով և բարությամբ, չի կարող այդ ամենը վերջանալ: Բարի և սիրով լեցուն մարդիկ հենց տարբերվում են դրանով, նրանք անընդհատ տալիս են սեր ու բարություն, և այդ ամենը չի վերջանում:

Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբմի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջփողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնումնա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցսորպեսզի  վերցնի  իր  սնդուկը

Միևնույն մակարդակում չեն կարող սերն ու փողը լինել:  Դրանք անընդհատ միմյանց խանգարելու են, դրա համար էլ փողի հանդեպ սերը կուրացրել էր հորեղբորը, ով տարված էր դրա սիրով: Նրա սրտում մաքուր և ազնիվ սիրո տեղ չկար…

Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողելայոճիշտ  էբոլոր  վատ  մարդկանցմիայն՝  մի  պայմանովոր  հրաժարվեն  վատ  լինելուց:

Կարծում եմ մենք պետք է սիրենք բոլորին, ամեն-ամենքին իրենց թերություններով հանդերձ, և եթե քո սրտում նման մարդկանց համար տեղ ես թողել, ապա պետք է սիրես այնպես ինչպես իրենք են, թեկուզ և վատ մարդ լինելը:

Տեսաոր  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջճիշտ  կեսիթեև   հանգիստ  նստելասումխոսում  ու  ծիծաղում  էինև   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Մի տեղ, որտեղ կա սեր նեղվածք, անհարմարություն չի կարող լինել:

Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանցովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողիցմեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին

Հենց այս մարդիկ մեր խաղաղության համար են իրենց կյանքը զոհում, կռվում, վռնդում թշնամուն, և նման անձնվեր արարքի համար ինչպե՞ս կարելի է մարդուն չսիրել և չհարգել:

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։

Սրտում կարող է իշխել միայն սերը։

Posted in English

Workbook ex 1,2

1.Unscramble the words and write them in the correct list. Add two more items to each list. srumd, laslacsic, jzaz, oilniv, tagriu, opp, inapo, par

Musical instrumentsTypes of music
drums, violin, guitar, piano,
And cello, trumpet
Classical, jazz, pop, rap,And rock

2. Complete the sentences so they are true for you.

  1. I really like listening to k-pop, rock and Armenian classical music.
  2. I never listen to Russian songs.
  3. I play guitar, and little bit know play on piano.
  4. I’d love to play cello and be in orchestra, it was my dream.

Verbs of perception

  1. Why are you smelling the milk?
  2. What’s for dinner? It smells great.
  3. What are you looking at?
  4. You aren’t look great. What’s the matter?
  5. It tastes awful. What is it?
  6. Why are you tasting the soup again?
  7. A Why are you feeling my coat (feel)?
    В I’m sorry. It’s just so soft.
  8. I like the way this jumper feels.
  9. I love your new hairstyle. It looks fantastic!
  10. Your hands feel very cold. Are you
    OK?
  11. She’s not tasting the food for the
    wedding today; she’ll do it tomorrow.
  12. I don’t like that new building. It really not looks good.