Հարցեր և առաջադրանքներ
1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցկակիրները՝ ա.մետաղներում բ. էլեկտրոլիտներում:
Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնից մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ: Մետաղներում ազատ լիցքակիրներից են էլեկտրոնները, որոնք պոկվել են ատոմներից: Իսկ էլեկտրոլիտներում դրանք դրական և բացասական իոններն են:
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
3. Բացատրեք, թե 14-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:
Բ էլեկտրացույցը լիցքավորված չի լինում, և հետո միայն լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։
4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Այն պայմանավորված է դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Հոսանքի ուղղություն համարում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները: