Posted in աշխարագություն

ՀՀ-ի աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
ՊետությունՍահմանի երկարություն
Թուրքիա280 կմ
Ադրբեջան930 կմ
Իրան42 կմ
Վրաստան196 կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Համաշխարհային օվկիանոսԱմենակարճ հեռավորությունը
Մինչև Սև ծով163 կմ
Մինչև Կասպից ծով193 կմ
Մինչև Միջերկրական ծով750 կմ
Մինչև Պարսից ծոց1000 կմ

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանը գտնվում է արևմտյան և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում: Ելք չունի դեպի օվկիանոսները : Հեռու է ընկած աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից: Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման:

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

  • Պարագվայ– Չունի ելք դեպի ծով, ունի 4 հարևան երկրներ, հեռու է բարձր զարգացած երկրներից:
  • Բութան-Չունի ելք դեպի մոտ:
  • Բելառուս-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Ղրղզստան-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Մոնղոլիա-Չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ: