Posted in համաշխարհային-պատմություն, հայոց-պատմություն

Հերոսապատում նախագիծ. Արցախյան հերոսամարտ

1991 թվականի նոյեմբեր

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

Posted in ֆիզիկա

Էլեկտրական հոսանք

Հարցեր և առաջադրանքներ

1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցկակիրները՝ ա.մետաղներում բ. էլեկտրոլիտներում:

Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնից մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ: Մետաղներում ազատ լիցքակիրներից են էլեկտրոնները, որոնք պոկվել են ատոմներից: Իսկ էլեկտրոլիտներում դրանք դրական և բացասական իոններն են:

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3. Բացատրեք, թե 14-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

Բ էլեկտրացույցը լիցքավորված չի լինում, և հետո միայն լիցքավորվում է մետաղալարի շնորհիվ։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

Այն պայմանավորված է դրական լիցքակիրների ուղղորդված շարժմամբ։

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Հոսանքի ուղղություն համարում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

Posted in հայոց-լեզու

Գյուրջինյան հարցարան-8

18. Ո՞ր բառը հոմանիշ չէ համակել բային:

Պատասխան՝ պարուրել:

19. Ո՞րը հոմանիշ չէ սարսափելի բառին:

Պատասխան՝ ահաբեկել:

20. Բուք նշանակում է «ձնախառն սաստիկ քամի»: Կարո՞ղ ենք ասել, որ այն հոմանիշ է քամի բառին:

21. Ո՞ր բառը դերանուն չէ:

Պատասխան՝ ահա:

22. Ձևաբանորեն վերլուծի՛ր կապույտ գրված բառերը:

ա. նայելով-անորոշ դերբայ, գործիական հոլով, եզակի թիվ

բ. ժպտում էի-բայ, առաջին դեմք, անցյալ ժամանակ

գ. չի վախենում-եզակի թիվ, երրորդ դեմք, ժխտական դերբայ,

դ. քամուց-գոյական, իրանիշ, հասարակ, եզակի, բացառական հոլով,

ե. ու-շաղկապ

զ. մի-դերանուն

է. ձմռան-գոյական, հասարակ, եզակի, իրանիշ, սեռական հոլով,

23. Իրոք բառն ի՞նր վերաբերական է:

Պատասխան՝ հաստատական:

24. Ինչպիսի դերանունը գործածիր նախադասության մեջ:

ա. հարցական հնչերանգով-Ինչպիսի՞ խաղեր եք ցանկանում:

բ. բացականչական հնչերանգով-Ինչպիսի՜ օրերն դեռ առջևում:

25. Տրված բառերը նախադասության մեջ ի՞նչ անդամ են:

ա. հերոս է-կոչական

բ. ուրախ-ածական

գ.զգացում-գոյական

26. Ո՞րերոդ նախադասությունն է բարդ ստորադասական:

Պատասխան՝ առաջին:

27. Երկրորդական նախադասությունն ի՞նչով է կապակցվել գլխավոր նախադասությանը:

Պատասխան՝ բութ նշանով (՝):

28. Ըստ հեղինակի մարդն ինչպիսի՞ն պիտի լինի:

Ըստ հեղինակի մարդ չպետք է վախենա դժվարություններից: Եվ եթե մեզնից մեկը լինի անվախ, ապա մենք պետք է ընդօրինակ ենք նրան:

29. Գրական հայերենում ո՞ր ձևն է ճիշտ:

Պատասխան՝ Նա համարձակ չէ:

Posted in հայոց-լեզու

Դաս 6, Գրաբար

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Բառարան

ոչ է պիտոյ – պետք չէ

կարողաց – ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ – ը բառավերջում :

Այո, ոյ-ը բառավերջում պետք է կարդալ ո:

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

“Պետք չէ բժիշկ առողջներին, այլ պետք է հիվանդներին”

Posted in English

How to plan a party

All the best parties have a theme. What are you going to choose for yours? Beach party? 1970s disco? Something else? You also need to find somewhere to hold your party. Wherever you decide to have it, it’s probably a good idea to get permission from your parents first.

Next, who are you going to invite: everyone you know or just some of your friends? It’s time to draw up the guest list. Remember: think carefully about how many people you can afford to invite. When your list is ready, you can send out the invitations. Two weeks before the party is the ideal time. Any sooner, and people might forget about the party; any later, and some of your guests might already have other plans. OK, so now you’ve got a fortnight to get it all ready. Don’t panic – it’s plenty of time, but don’t leave everything until the last minute. If you want to hire a DJ, start looking now. Remember that he or she might want you to pay a deposit, so make sure you have the money for that. Then you need to organize the food and decorate the room, although these things can be left until the day before.

Finally, get a good night’s sleep the night before, give yourself a few hours to get the last few things ready and then, most importantly of all, have fun!

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական ծածկագիր

Նուկլեինաթթու

Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

ԴՆԹ-ի կառուցվածքը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կենսապոլիմեր է, որի մոնոմերները նուկլեոտիդներն են։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է օրթոֆոսֆորական թթվի մնացորդից, որը միացած է դեզօքսիռիբոզին 5-րդ դիրքում։ Վերջինիս 1 դիրքում միանում է 4 ազոտային հիմքերից որևէ մեկը գլիկոզիդային (C-N) կապի միջոցով։ Հենց նուկլեոտիդների կազմության մեջ մտնող ածխաջրի տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև հիմնական տարբերություններից մեկն է (ՌՆԹ-ի կազմի մեջ մտնում է ռիբոզը)։ Նուկլեոտիդի օրինակ է ադենոզինմոնոֆոսֆատը, որի ազոտային հիմքը ադենինն է։

ԴՆԹ և ՌՆԹ

  • ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և թիմինը (T)։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։
  • ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և ուրացիլը (U)։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ–ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։

Posted in հայոց-լեզու

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի՝ ի-ն դարձել է գաղտնավանկի ը

բազուկ-բազկաթոռ՝ ու-ն սղվել է

պատիժ-պատժել՝ ի-ն սղվել է

ողջույն-ողջունել՝ ույ դարձել է ու

աշխույժ-աշխուժություն՝ ույ դարձել է ու

մատյան-մատենագիր՝  յա-ն դարձել է ե

պարտեզ-պարտիզան՝ ե-ն դարձել է ի

գլուխ-գլխավոր՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

էշ-իշամեղու՝ է-ն դարձել է ի:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտաբան, կույր-կուրորեն, ճահիճ-ճահճոտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժական
բ) վիշտ-վշտալի, թույլ-թուլամորթ, ծնունդ-ծծնդական, հաշիվ-հաշվեհամար, արթուն-արթնանալ, հույն-հունական, տույժ-տուժել

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ըմպել, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Գրադարան՝ գիր, կատվազգի՝ կատու, գլխապտույտ՝ գլուխ, լեզվաոճական՝ լեզու, լուսանկար՝ լույս, շինարարական՝ շեն, կուտակել՝ կույտ, շրջապտույտ՝ շուրջ, սրբապատկեր՝ սուրբ, ուղղաձիգ՝ ուղիղ:

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան՝ ե-ն դարձել է ի

 անեծք-անիծել՝ ե-ն դարձել է ի

դեմ-դիմանկար՝ ե-ն դարձել է ի

վրեժ-վրիժառու՝ ե-ն դարձել է ի

վեպ-վիպասան՝ ե-ն դարձել է ի

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր՝ Ծաղկաձոր, շեկ+ա+հեր՝ շիկահեր, վեմ+ա+փոր՝ վիմափոր, մեգ+ա+պատ՝ միգապատ, գես+աստղ՝ գիսաստղ, սեր+առատ՝ սիրառատ, հանդես+ություն՝ հանդիսություն, պատվեր+ա+տու՝ պատվիրատու, բնագետ+ություն՝ բնագիտություն, հրավեր+ա+տոմս՝ հրավիրատոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վեճ- վիճաբանություն, վիճակահարույց

Նվեր-նվիրաբերություն, նվիրական

Տեր- Տիրամայր, տիրույթ

Մեջ-միջակ, միջուկ

Գեր-գիրուկ, գիրապարար

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ)- գիրանալ, կես (ատ)-կիսատ, հայրենասեր (ություն)-հայրենասիրություն, մեգ (ապատ)-միգապատ, էշ (ատեր)-իշատեր, պարտեզ (պան)-պարտիզպան, զեն (ակիր)-զինակիր, հրավեր (ատոմս)-հրավիրատոմս, էշ (այծյամ)-իշայծյամ, գրագետ (ություն)-գրագիտություն, տեր (անալ)-տիրանալ, վեպ (ագիր)-վիպագիր:

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

Դիզել՝ դեզ, ե-ն դարձել է ի

Կիսամուշտակ՝ կես, ե-ն դարձել է ի

Վիպական՝ վեպ, ե-ն դարձել է ի

իջևանել՝ էջ, Է-ն դարձել է ի

պատվիրել՝ պատվեր, ե-ն դարձել է ի

սիրալիր՝ սեր, ե-ն դարձել է ի

իջվածք՝ էջ, է-ն դարձել է ի

տիրական՝ տեր, ե-ն դարձել է ի

սիզավետ՝ սեզ, ե-ն դարձել է ի

զինել՝ զեն, ե-ն դարձել է ի

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան՝ ի-ն սղվել է,

միրգ-մրգատու՝ի-ն դարձել է գաղտնավանկ ը

ջիղ-ջղային՝ ի-ն դարձել է գաղտնավանկ ը

կաղին-կաղնի՝ ի-ն սղվել է

որդի-որդյակ՝ ի-ն դարձել է յ

կռիվ-կռվել՝ ի-ն դարձել է գաղտնավանկ ը

խիղճ-խղճալ՝ ի-ն դարձել է գաղտնավանկ ը

կծիկ-կծկել՝ ի-ն դարձել է գաղտնավանկ ը

մահիճ-մահճակալ՝ ի-ն սղվել է

կոշիկ-կոշկեղեն՝ ի-ն դարձել է ե

նկարիչ-նկարչություն՝ ի-ն սղվել է

կղզի-կղզյակ՝ ի-ն դարձել է յ

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, կնքել, վրձնահարված, նկարչական:

ի-ն դարձել է ը, որը չի գրվում- նարնջագույն, բժշկական, սկզբնակետ, սրտամորմոք, կարմրավուն:

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել

բ) Ընկել է- փոշոտ, բարություն, թշնամանալ,  կենդանություն,

գ) դարձել է յ- որդյակ, աղավնյակ

դ) պահպանվել է-քաղաքացիություն, կղզիանալ

4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան)-թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ, դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրք, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:

ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

մեղու-մեղվաբույծ՝ ու-ն սղվել է

նուռ-նռնենի՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

առու-առվակ՝ ու-ն սղվել է

աղմուկ-աղմկել՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

սուր-սրամարտ՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

ծուխ-ծխախոտ՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

ածուխ-ածխահանք՝ ու-ն սղվել է

մասուր-մասրենի՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

բլուր-բլրակ՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

թթու-թթվաշ՝ ու-ն դարձել է գաղտնավանկ ը

ապուշ-ապշել՝ ու-ն սղվել է:

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

Լուռ-լռակյաց, լռելայն

Սուտ-ստախոս, ստահոդ

Ջուր- ջրաղաց, ջրհոր

Հուր-հրեղեն, հուրհրատել

Մութ-մթնշաղ, մթնել

Ձուկ-ձկնատեսակ, ձկնկեղ

Տուն-տնտեսուհի, տնտեսել

Սուրբ-սրբապատկեր, սրբազան

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող–տնապան, ծուխը տնից հեռացնող-ծխնելույզ, ջուր կրող-ջրկիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

Մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ըմպանակ-ըմպել, գրադարակ-գիր, երկնասույզ-երկիր, լծկան-լուծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մրրիկ, բուսաբան-բույս:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

ջրել-ոռոգել,մթնել-խավարել, գլխավորել-առաջնորդել, ամրանալ-պնդանալ, խորհրդածել-մտորել, ապշել-զարմանալ

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

գլխային-գլուխ, ու-ն սղվել է,

գարնանային-գարուն, ու-ն սղվել է

լեզվակ-լեզու, ու-ն սղվել է

ձվակեր-ձու, ու

գնդաձև-գունդ, ու

շնչավոր-շունչ, ու-ը

նռնենի-նուռ, ու-ը

խորհրդավոր-խորհուրդ, ու-ը

շրթնային-շուրթ, ու-ը

բրդատու-բուրդ, ու-ը

նրբագեղմ-նուրբ, ու-ը

ամրացնել-ամուր, ու-ն սղվել է

թթվել-թթու, ու-ն սղվել է

առվահան-առու, ու-ն սղվել է

կատվախաղ-կատու, ու-ն սղվել է

լծկան-լուծ, ու-ը

ձկներ-ձուկ, ու-ը:

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ)-կրծքավանդակ, ջուր(աման)-ջրաման, շուրջ(գիծ)-շրջագիծ, միս(գործ)-մսագործ, ուրու(ական)-ուրվական, տունկ(արան)-տնկարան, մածուն(աման)-մածնաման, չու(ցուցակ)-չվացուցակ, սնունդ(մթերք)-սննդամթերք:

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր՝ը-ն սղվել է, մանր-մանրամասն՝ ը-ն սղվել է, համր-համրություն՝ ը-ն սղվել է, խառն-խառնիխուռն՝ ը-ն սղվել է, ազդր-ազդրամիս՝ ը-ն սղվել է, թանձր-թանձրանալ՝ ը-ն սղվել է:

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

Աստղ-աստղալից, աստղագիտություն

Կարծր-կարծրացած, կարծրատիպ

Փոքր-փոքրամարմին, փոքրանալ

Կայսր-կայսրություն, կայսրական

Քաղցր-քաղցրահունչ, քայցրակեր

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական՝յա-ե, սենյակ-սենեկազգեստ՝ յա-ե, առօրյա-առօրեակամ՝յա-ե, հնամյա-հնամենի՝յա-ե, պատանյա-պատանեկիկ՝յա-ե:

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց-վարկենացույց, կատարյալ+ություն-կատարելություն, մատյան+գիր-մատենագիր, առաքյալ+ական-առաքելական, հեծյալ+զոր-հեծելազոր, ատյան+կալ-ատենակալ:

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց-զրուցակից, զրուցարան

Ցույց-ցուցասրահ, ցուցարար

Գույն-գունագեղ, գունատ

Հույս-հուսալքված, հուսահատվել

Հրապույր-հրապուրել, հրապուրված

Լույս-լուսաբեր, լուսաստղ

Բույր-բուրավետ, բուրաստան

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

Լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կառույց, զեկուցում-զեկույց, անասնաբուծություն-բույծ:

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել)-կառուցապատել, բույս(բան)-բուսաբան, հույս(տու)-հուսատու, լույս(բեր)-լուսաբեր, զեկույց(գիր)-զեկուցագիր, հրապույր(իչ)-հրապուրիչ, գույն(վառ)-գունավառ, սառույց(պատ)-սառցապատ:

Posted in քիմիա

Ինքնաստուգում.

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2.Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)  4                                  4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

5.Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO,

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O
BaO,
MgO
CO2
Al2O3
SO3
CuSO4
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
HCl
HNO3
H2SO4
H3PO4
NaHCO3
AgNO3
K2SiO3
NaCl
CaCl2


9.Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,թթվածին,ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

1)  F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C 

10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.

1)  միայն էլեկտրոններից
2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
4)  միայն պրոտոններից

11. Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի:

Ոչ մետաղ

ա)  քիմիական  տարրի  նշանը Ածխածին

բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =+6, 6

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)6p,6 n, -6e

դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը-3

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը-Խումբը՝ IV, ենթախումբը՝ գլխավոր

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների- 11

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և  ենթամակարդակների)

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական-ոչ մետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ-c02,h2co4,h2c03,h2co2,h2c

ժ)  Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

  • Մեկ ատոմի զանգվածը m0,(գ)-m0=31·1,66•10-27կգ=51.46•10

Մետաղ

ա)  քիմիական  տարրի  նշանը-Mg

բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =+12, 12

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)12p, 12n, -12e

դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը-Խումբը՝ III, ենթախումբը՝ գլխավոր

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների- 

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և  ենթամակարդակների)-1s22s22p63s1

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական

-ոչ մետաղական-մետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ-

Mg(oh)2

ժ)  Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

  •  
  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
  ա) բնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բ) ջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գ) մետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դ) ջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ1) կավիճ  
2) սախարոզ  3) քացախաթթու  
4) թթվածին  5)  քլոր   
6)  յոդ

ա-3, բ-2, գ-6, դ-4