հին ժամանակներից հայտնի է, որ մի մարմինը մյուսով շփելիս նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում Q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է ի պատիվ Շառլ Կուլոնի, ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը: