Թեմաները՝ Ֆիզիկական մարմին և նյութ:Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Հարցեր և վարժություններ.
- Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…
- Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի իր զանգված ու ծավալ:
- Մոտավոևապես քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը
- 30 միլիոն
- Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…
- Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
- Օրգանական և անօրգանական նյութերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ բոլոր օրգանական նյութերը պարունակում են ածխածնի որպես հիմնական բաղադրիչ, մինչդեռ անօրգանական նյութերը կարող են պարունակել ածուխ:
- Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….
- Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:
- Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: